Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Տնական հալած պանիր

Տնական հալած պանիր

Համեղ է ու ախորժելի, իսկ պատրաստման համար հարկավոր է`

  • 400 գ կաթնաշոռ,
  • 50 գ կարագ,
  • 1 ձու,
  • 1 թ. գդալ սոդա,
  • աղ ու համեմունքներ` ըստ ճաշակի:


1. Կաթնաշոռը (գերադասելի է տնականը) մաղով անցկացնել` գդալով տրորելով: Կարելի է նաև մսաղացով անցկացնել. այդպես այն ավելի նուրբ կլինի:

2. Ավելացնել կարագը, ձուն, սոդան ու աղը:

3. Այդ խառնուրդով թասը դնել մարմանդ կրակին ու խառնել այնքան ժամանակ, մինչև համասեռ զանգված ստացվի: Ընթացքում կարելի է համեմունքներ ավելացնել, օրինակ` չորացրած ծիտրոն:

4. Եփը կարելի է ավարտված համարել, երբ զանգվածի մակերեսին օդաբշտիկներ գոյանան: Ի դեպ, եթե եփը երկարի, ապա խտությամբ ձեր հալած պանիրը բոլորովին այլ տեսք կունենա:

5. Կրակից թասը վերցնել ու պարունակությունը դատարկել մեկ ուրիշ տարայի մեջ ու թողնել սառչի:

Շատ է կարևորվում կաթնաշոռի որակը: Եթե պանիրը մի քիչ ջրիկ է ստացվում, կնշանակի` հաջորդ անգամ մի քիչ թթվասեր կամ սերուցք է պետք ավելացնել:

Կարելի է նաև թարմ կանաչի կտրատել:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ